‘Պիկեն ստացել է Կատալոնիայի լավագույն մարզիկի մրցանակը’

861

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ստացել է 2015թ. Կատալոնիայի լավագույն մարզիկի մրցանակը: Լավագույն մարզուհի է ճանաչվել վազորդուհի Նուրիա Պիկասը:

«Կցանկանայի այս մրցանակը նվիրել իմ ծնողներին, որոնք ինձ տվել են ամեն ինչ այս կյանքում: Նրանք դժգոհում են, որ բոլոր գոլերս նվիրում են Շակիրային: Ես գիտեմ, որ այս մրցանակը շատ կարեւոր է ծնողներիս համար եւ նվիրում եմ նրանց»,- Պիկեի խոսքը մեջբերում էmundodeportivo-ն:

Պիկեն մրցանակը ստանալիս արտասվել է:

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը ենթարկվել է հետվիրահատական ստուգման’
Հաջորդ հոդվածը‘Բենզեման գոլ է խփում յուրաքանչյուր 69 րոպեն մեկ’