‘ Պիկեն օգնել է վթարի ենթարկված կնոջը’

741

«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն բարի գործ է կատարել: Տեղեկությունների համաձայն` Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը օգնության է հասել ճանապարհատրանսպորտային պատահարում հայտնված կնոջը:

Marca-ն հայտնում է, որ Պիկեն կանգնեցրել է իր մեքենան և դուրս է վազել` օգնության հասնելով վթարի ենթարկված կնոջը: Նա սպասել է այնքան, մինչև շտապ օգնության մեքենան ժամանել է դեպքի վայր: Պահը լուսանկարել է անցորդներից մեկը:

Հավելենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Պիկեն մասնակցել է 16 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» 3 երկրպագուի արգելել է ներկա գտնվել թիմի հանդիպումներին’
Հաջորդ հոդվածը‘Պեպ Գվարդիոլա. «Երբեմն Խաբի Ալոնսոն դառնում է աշխարհի ամենավատ ֆուտբոլիստը»’