«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ ժամանակին փորձել է համոզել բրազիլացի հարձակվող Վինիսիուսին տեղափոխվել կատալոնական ակումբ, հաղորդում է Sport.es-ը։
Վինիսիուսն Արքայական ակումբին միացել է 2018-ի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
