‘Պիկե. ««Բարսելոնա»-ն հիմա էլ ավելի կատարյալ թիմ է» ‘

810

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն վերլուծել է թիմի խաղն ընթացիկ մրցաշրջանում։ Պիկեն կարծում է, որ թիմն ավելի ու ավելի է կատարելագործում խաղը։

« «Բարսելոնա»-ն հիմա էլ ավելի կատարյալ թիմ է։ Ավելի ճկուն ենք դարձել տակտիկապես։ Հիմա վստահ ենք զգում նաև առանց գնդակի խաղում, պաշտպանվելիս և հակագրոհելիս»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «Բարսելոնա»-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում ու Իսպանիայի գավաթի խաղարկությունում, գլխավորում Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը‘Ազգային հավաքականի առաջիկա մրցակիցները՝ Էլ Սալվադոր և Գվատեմալա’
Հաջորդ հոդվածը‘Ռոյս. ««Բորուսիա»-ն ոչ թե ընդդեմ Կլոպի է, այլ «Բորուսիա»-ն ընդդեմ «Լիվերպուլ»-ի»»’