‘
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բավարիա»-ում:
«Ես միշտ ասել եմ, որ Խամեսը «Բարսելոնա»-ի ԴՆԹ ունի: Նրա խաղաոճը համապատասխանում է մեր թիմին: Կարծում եմ՝ նա երջանիկ կլիներ մեր ակումբում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Don Balon-ը:
Ավարտված մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
‘