‘
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումը շատ մեծ նշանակություն ունի չեմպիոնական պայքարում: Էլ Կլասիկոն կայանալու է մարտի 22-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:
«Էլ Կլասիկոյում տոնած հաղթանակը մեկ քայլ առաջ կլինի: Դրանից հետո պետք է ևս 10 հանդիպում անցկացրեց, իսկ «Ռեալի» հետ այժմ բավականին հավասար պայքարի մեջ ենք: Այնպես որ, այս խաղի երեք միավորը զգալի առավելություն կտա, որը գուցե չեմպիոնական նշանակություն ունենա: Ես կարծում եմ` հաղթելու համար պետք է կենտրոնանալ այդ մտքի վրա»,-Պիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ այժմ «Բարսելոնան» ունի 65 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 64 միավորով երկրորդ տեղում է:
‘