‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին և «Բարսելոնայի» ներկայիս պաշտպան ժերար Պիկեն, ով այժմ հանդես է գալիս «Բարսելոնայում», անդրադարձել է իր մանչեսթրյան տարիներին և խոսել մանկունիանցիների նախկին ավագ Ռոյ Քինի մասին:
«Չէի ասի, թե վախենում էի Ֆերգյուսոնից: Այ, Ռոյ Քինը լրիվ այլ հարց է: Հիշում եմ, մենք նստել էինք հանդերձարանում, ու իմ հեռախոսը սկսեց դզզալ: Քինը լսեց ու կատաղած սկսեց փնտրել, թե ում հեռախոսն է: Այ դա Ռոյ Քինի ոճն էր: Անցած տարի «Սելթիկի» դեմ խաղում ես նրան նկատեցի պարապմունքի ժամանակ: Նա այդ խաղի փորձագետն էր: Ես ձեռքերով դեմքս փակեցի, քանի որ նա մինչև հիմա ինձ վախեցնում է: Ես արդեն 26 տարեկան եմ, բայց միևնույնն է սարսափելի վախենալու էր»:
‘