‘
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ թիմակից Դանի Ալվեշին համարում է ակումբի պատմության լավագույն աջ պաշտպանը:
«Վերջին ժամանակներում Ալվեշը բոլորին կրկին ապացուցեց, որ «Բարսելոնայի» լավագույն աջ պաշտպաններից մեկն է, եթե ոչ լավագույնը: Չէի ցանկանա, որ մրցաշրջանի ավարտից հետո Ալվեշն հեռանար մեր թիմից, սակայն ակումբի հետ Դանիի պայմանագիրը չեմ քննարկի»,_ իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ 31-ամյա բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր նա ակումբում 329 հանդիպում է անցկացրել, խփել է 20 գոլ եւ 88 արդյունավետ փոխանցում է կատարել: Ավելացնենք, որ պաշտպանի պայմանագիրը կապտանռնագույնների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջին:
‘