‘Պիկե. «Ռոնալդուն նորից լավ վիճակում կլինի այսօր, վաղը կամ վաղը չէ մյուս օրը» ‘

746

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն կրկին իր լավագույն խաղը կցուցադրի։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վերջին հանդիպումներում առանձնապես չի տպավորում, սակայն Պիկեն համոզված է, որ դա ժամանակավոր երևույթ է։

«Իհարկե, Քրիստիանոյի խաղը մի փոքր անկում է ապրել, սակայն նա երեք «Ոսկե գնդակ» ունի, և չի կարելի կասկածել նրան։ Ռոնալդուն նորից լավ վիճակում կլինի այսօր, վաղը կամ վաղը չէ մյուս օրը,-Պիկեի խոսքն է փոխանցում «Cope»-ն։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է Պրիմերայի 19 հանդիպման, հեղինակել 28 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը կպարզի՝ «սոված է, թե՞ քունն է տանում». «ՉԻ»’