‘Պիկե. «Ֆուտբոլիստը պետք միշտ փորձի դառնալ ավելի ուժեղ, շտկի բոլոր թույլ կողմերը» ‘

1317

Սըր Ալեքս Ֆերգյուսո՞նըթե՞ Պեպ Գվարդիոլան: Կումա՞նը, թե՞ Հիյերոն: ԱԱ2010-ը, թե՞ ՉԼ201-ը, Սքոո՞ւլզը, թե Չավին: Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխանը տալիս է Պիկեն ներկայացվող ընդարձակ հարցազրույցում: 

Դու իսկապե՞ս ծննդյան оրվանից «Բարսելոնայի» սոսիոսի մեջ ես:

— Այո, այդպես էլ կա: Իմ պապիկը «Բարսելոնայի» տնօրեններից է եղել, իսկ ավելի ուշ դարձել է ակումբի փոխնախագահը: Եվ ահա նա էլ առանց դանդաղելու ինձ մտցրել է այդ ցուցակի մեջ:Երբ լրացավ իմ 25 տարին, և գիտակցեցի, որ ես արդեն քառորդ դար այս ակումբի անդամ եմ, անսահման հպարտ էի: Ես մանկությունից գնում էի ֆուտբոլային հանդիպումներին, բայց երբեք չէր հաջողվում նստել պապիկիս կողքին՝ տնօրենների համար նախատեսված օթյակում: Ես միշտ հայրիկիս ու մայրիկիս հետ տեղավորվում էի մի քանի շարք վերև:

Ի՞նչ է նշանակություն ունի քեզ համար այս ակումբը:

-Ես անդառնալիորեն սիրահարված եմ այս ակումբին՝ շնորհիվ նրա ունեցած պատմության, խաղոճի և կատալոնյան լինելու համար: Իմ բախտը բերել է. ես «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում եզակի ֆուտբոլային կրթություն եմ ստացել:

Քո երկրորդ ազգանունը Բերնաբեու է: Արդյո՞ք ընկերներդ այդ առիթով չէին կատակում երիտասարդության տարիներին:

— Ոչ այնքան: Իսկապես, մի քիչ տարоրինակ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստը լինելով՝ ունենալ այնպիսի ազգանուն, որը կրում է Մադրիդի «Ռեալի» մարզադաշտը: Սակայն ազգանունը չեն ընտրում: Ամեն դեպքում, ես նրանով հպարտանում եմ:

Դու միշտ ուզեցել ես ֆուտբոլի՞ստ դառնալ: Ինչպիսի՞ն էր Պիկեն դպրոցական տարիներին:

-Միշտ: Չէ, որ դա յուրաքանչյուր երեխայի երազանքն է: Մի՞թե այդպես չէ: Ֆուտբոլն ինձ համար շատ հոգեհարազատ դարձավ, և ես թույլ չտվեցի, որ այդ զգացումը լքի ինձ: 17 տարեկանում ես կապեցի ճամպրուկներս և մեկնեցի Մանչեսթր Յունայթեդ, իսկ, թե ինչ եղավ հետո, արդեն պատմություն է: Մտածում եմ, որ եթե ֆուտբոլիստ չդառնայի, կզբաղվեի գործարարությամբ: Գուցե դառնայի ինչ-որ ընկերության տնօրեն: Դժվար է ասել. ես միշտ ֆուտբոլի վրա եմ կենտրոնացած եղել:   

Մի անգամ քո եղբայրը՝ Մարկն ասել է, որ դու այս աշխարհի ամենաչզիջող և համառ մարդն ես: Դու, ընդհանրապես, թո՞ւյլ տալիս ես ինչոր մեկին քեզանից ուժեղ լինելու:

— Ամեն ինչ սկսվեց փողոցում, որտեղ մրցակցությունը աներևակալի ուժեղ է: Դա ինձ դրդում էր ավելի ուժեղ լինելու: Միշտ էլ հաղթելն հաճելի է պարտվելուց: Հայրս երբեք թույլ չէր տալիս ինձ իրեն հաղթելու, նույնիսկ թենիս խաղալու ժամանակ: Բայց մի անգամ ինձ հաջողվեց նրան հաղթել, և դա շրջադարձային պահ դարձավ: Այդ оրվանից ես նրան թույլ չեմ տալիս հաղթելու: Հիմա նրա տեսողությունը վատացել է, և դրա համար էլ թենիսի գնդակը չի տեսնում: Հայրս ինձ սովորեցրել է՝մասնակցությունը լավ է, բայց հաղթանակը՝ շատ ավելի լավ: 

Դու հասունացել ես այն նույն տարիքային խմբում, որտեղ եղել են Լեո Մեսսին և Սեսկ Ֆաբրեգասը: Դուք հավանաբար անհաղթ էիք: Ճիշտ է, որ դու Մեսսին «համր» ես անվանել: Եղե՞լ են արդյոք կոնֆլիկտներ քո լավագույն ընկերոջ՝ Սեսկի հետ:

— Այո, մենք հաստատ չէինք պարտվում: Դա հիանալի թիմ էր, որ շատ բանի էր հասել ողջ եվրոպայում: Մենք Սեսկի հետ հաճախ էինք վիճում: Արտասահմանյան ուղևորությունները և մրցաշարերը միշտ շատ հետաքրքիր էին ու գրավիչ: Մենք միշտ նույն սենյակում էինք, խաղում էինք թղթախաղ կամ FIFA:  Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա մի տեսակ իներտ էր: Բայց մի անգամ մենք Շվեյցարիայում մրցաշարի էինք մասնակցում, այդ ժամանակ էլ նա ստվերից դուրս եկավ և դադարեց «համր» լինելուց: Երեխային դժվար է հարմարվել այլ երկրի լեզվի ու սովորույթների հետ, սակայն նա ճանապարհ ընկավ այն բանի համար, որպեսզի համարվի մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա աներևակայելի տաղանդ ունի: Սակայն, մի մոռացեք, որ ես խաղացել եմ նաև Ռոնալդուի հետ:  

 

Լուի վան Գալը, երբ մարզում էր «Բարսելոնան», իսկապե՞ս քեզ  մի անգամ քո պապիկի տանը հրել էԴու ինչոր ձևով նրան պատասխանեցի՞ր:

— Նա իսկապես հրել է ինձ: Ես այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էի: Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ կիսպաշտպանները պետք է ուժեղ լինեն և հրեց ինձ: Պատասխանեցի՞ ես նրան նույն ձևով: Իհարկե, ոչ: Նա «Բարսայի» մարզիչն էր, իսկ ես դեռ պատանի էի: Աշխարհի առաջնության՝ Իսպանիա-Հոլանդիա խաղից առաջ մենք զրուցեցինք նրա հետ և չհիշեցինք այդ դեպքը:

Ինչո՞ւ դու լքեցիր «Բարսելոնան» «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելու համար: Արդյո՞ք Սեսկի՝ Անգլիա տեղափոխվելն իր ազդեցությունն ունեցավ քո որոշման վրա: Եվ քեզ համար որքա՞ն դժվար էր առաջին ամիսների ամիսները Անգլիայում:

 -Կյանքում լինում են պահեր, որ ստիպված ես լինում լուրջ ու բարդ որոշումներ ընդունելու: «Յունայթեդում» ինձ հնարավորություն էր ընձեռվում մշտապես շփվելու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ: Այդ տարիներին բավական դժվար էր «Բարսելոնայի»երիտասարդական թիմից առաջին թիմն անցնելը, ուրիշ փիլիսոփայություն էր: Արտասահմանցի կատարողներին ավելի շատ հնարավորություններ էր տրվում, քան տնային սաներին: Այդ պատճառով ես չեմ ափսոսում իմ որոշման համար:

Առաջին երկու ամիսներին, երբ ես ապրում էի անգլիացիների ընտանիքի հետ, հեռու իմ ընկերներից, ծնողներից  ու հարազատներից, շատ դժվար էր: Ես չէի խաղում, փողոցում օրերով արև չկար, բոլորովին  այլ խոհանոց էր, և այդ ամենը միայնության մեջ: Այդ ժամանակ ես իսկապես հասունացա:

 —Ինչպե՞ս ես հիմա դու գնահատում Մանչեսթրում անցկացրած այդ երեք տարին: Մտադի՞ր ես երբևէ վերադառնալ այնտեղ:

— Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո: Ես  միշտ ասել եմ, որ իմ ակումբը «Բարսելոնան» է, իսկ «Մանչեսթր Յունայթեդին» ես միայն հաղթանակներ եմ ցանկանում: Այնտեղ ես հիմա էլ ունեմ մի քանի ընկեր՝ Անդեր Էրերան ու Դավիթ դե Խեան, թեև այն ժամանակ ես բոլորի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեի: Ես 18 տարեկան էի, իմ խաղը նայում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռուդ վան Նիստելռոյը, Ռիո Ֆերդինանդը և Ուեյն Ռունին: Դա անհավանական էր: Ամեն դեպքում, եթե անկեղծ լինեմ, ես հիմա գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում: Հենց այստեղ եմ ես միշտ երազել  հանդես գալու և այդ ցանկությունը երբեք չի փոխվել: Ես օրերս նոր պայմանագիր եմ  ստորագրել և կուզենայի այստեղ ավարտել իմ կարիերան: Բայց ով կիմանա, թե՞ ինչ կլինի հետագայում:

Ո՞վ է ավելի շատ ազդեցություն ունեցել քո կարիերայի վրա, Ալեքս Ֆերգյուսոնը, թե՞ Պեպ Գվարդիոլան:

— O՜, դրանք երկու լրիվ տարբեր անհատականություններ են և նրանցից յուրաքանչյուրը շատ լուրջ ազդեցություն է թողել իմ կարիերայի վրա: Գործնականում անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է մի ակումբում անցկացնել 27 տարի: Իսկ Ֆերգյուսոնը  կարողացել է: Գվարդիոլայի հետ հենց առաջին մրցաշրջանում մենք հաղթեցինք բոլոր 6 մրցաշարերում: Նրանց ուղղակի անհնար է համեմատել:

Հիշիր ինչ-որ լուրջ իրադրություն, որը կապված է Ֆերգիի հետ: Կայի՞ն արդյոք էլի մարդիկ «Յունայթեդում», որոնք քեզ վախեցնում էին:

— Սկզբում ընդհանրապես չէի հասկանում նրանց ասած ոչ մի բառը: Ինձ մնում էր հետևել միայն ժեստերին: Մանկունյացիների ակցենտը բավականաչափ ծանր էր, բայց շոտլանդացիներինը ուղղակի ինչ-որ անհավանական բան էր: Չեմ կարող ասել, որ ես վախենում էի Ֆերգյուսոնից, բայց այ Ռոյ Քինը լրիվ ուրիշ էր: Հիշում եմ, մի անգամ հանդերձարանում իմ հեռախոսը տաբատիս մեջ զնգաց:Քինը լսեց և խելքը ասես թռցրած՝ փորձում էր պարզել, թե ում հեռախոսն է: Ահա այդպիսին էր նա: Անցած մրցաշրջանում «Սելթիկ»-ի հետ խաղից առաջ ես նրան տեսա խաղադաշտի եզրին և հասկացա, որ նա հեռուտատեսային  վերլուծբան է: Ես այդ ժամանակ դեմքս փակեցի ձեռքերով. նա մինչև հիմա ինձ վախեցնում է: Ես արդեն 26 տարեկան եմ  և, միևնույն է,մի տեսակ վախ կա Քինի հանդեպ:

Հասարակ մի հարց՝ Սքոուլզը, թե՞ Չավին:

— Դե լավ էլի, վերջացրեք, մի ստիպեք ինձ ընտրություն կատարել: Հնարավոր է միջազգային արենայոմ նվաճած մրցանակների շնորհիվ ես ընտրեմ Չավիին: Սակայն տեխնիկայի առումով , նրանք երկուսն էլ աներևակայելիորեն լավն են: Սքոուլզը  լավագույն փոխանցում կատարողներից մեկն է: Նույնը կարող եմ ասել Չավիի մասին: Նրանք իրենց թիմերի դեմքն են:

 Զարմացերե՞ց քեզ այն հանգամանքը, որ «Բարսելոնան» որոշեց ձեռք բերել քեզ այն դեպքում, երբ դու «Յունայթեդի» շատ քիչ ես խաղադաշտ դուրս եկել:

— Մի փոքր: Ես վարձավճարով  լավ մրցաշրջան էի անցկացրել «Սարագոսայում», և դա ինձ շատ оգնեց: Ես «Յունայթդում» խաղում էի ոչ այնքան հաճախ, որքան կուզենայի: Այդ պատճառով էլ, երբ ինձ հնարավորություն տրվեց վերադառնալու, ես  երկու անգամ չմտածեցի:

Դու իրար հետևից հաղթել ես Չեմպիոնների լիգայում երկու տարբեր ակումբների հետ. 2008 թվականին «Յունայթեդի» և 2009-ին՝ «Բարսելոնայի» հետ: Ի՞նչ զգացումներ ունեիր այդ ժամանակ:

— Անկասկած, դրանք անմոռանալի մրցաշրջաններ էին, թեև այն հանգամքանքին, որ 2007-2008  ես քիչ եմ խաղացել: Ամբողջ հարցն այն է, որ դու սովորում ես հաջողությանը, և այստեղ իրենց դերակատարումն ունեցան նաև «Բարսելոնայի» կազմում նվաճած 6 տիտղոսները: Ֆուտբոլի ամենամեծ մարտահրավերը հաղթող դառնալն է: Առանց մրցանակների մրցաշրջան անցկացնելուց հետո, հիմա մեր գլխավոր նպատակը հաղթելն է:

Բնութագրի Պեպին որպես մարզիչ: Ի՞նչ նա փոխեց Ֆրանկ Ռայկարդի ղեկավարությամբ անհաջող անցկացրած մրցաշրջանից հետո:

 -Նա միշտ կենտրոնացած է, նա ապրում է ֆուտբոլով: Պեպը օրվա  24  ժամը մտածում է այն մասին, թե ինչպես գրոհել և պաշտպանվել ուժեղ հակառակորդի հետ խաղում: Նա ինձ շատ խաղը հասկանալու և որոշակի իրադրություններում ճիշտ գործելու: Նա, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչներից է: Ինձ բախտ չի վիճակվել աշխատել Ռայկարդի հետ, սակայն Պեպի հայտնվելով ակումբում ամեն ինչ փոխվեց: Գվարդիոլան դարձավ այս մեծագույն թիմի սկզբնավորողը:

Ճիշտ է, որ Գվարդիոլայի հետ աշխատելու  ավարտին ձեր հարաբերությունները վատացել են:

— Վեճեր և անհամաձայնություններ միշտ էլ առաջանում են, երբ երկար ժամանակ աշխատում ես նույն  գործընկերների կամ մարզիչների հետ: Դրա արդյունքնում է ծնվում ճշմարտությունը, որն оգտակար է երկու կողմերին էլ: Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել. Նա ինձանից առավելագույնն էր սպասում, և ես փորձում էի դա ցույց տալ: Ես միշտ նրան երախտապարտ կլինեմ իմ կարիերայի գործում ունեցած ավանդի համար. չէ որ  նա ինձ դարձրեց այս թիմի կարևոր խաղացողներից մեկը «Յունայթեդից» տեղափոխվելուց հետո:

Պեպի «Բարսան»… Ասում են, որ  դա ֆուտբոլի պատմության ուժեղագույն թիմերից մեկն էր…

 — Իհարկե այդպես է, և դա հաճելի է լսել: Բայց պետք է ասեմ, որ ես երբեք լրացուցիչ ճնշում չեմ զգացել: «Բարսայում» բոլոր քեզանից միմիայն հաղթանակներ են սպասում, դա բոլոր մեծ ակումբների արյան մեջ է:  Հնարավոր է, մենք լրացուցիչ պատասխանատվություն էինք կրում. խաղալ որոշակի խաղաոճով, համապատասխանել թիմի փիլիսոփայությանը:

Ժոզե Մոուրինյոյի՝ «Ռեալում» աշխատելու տարիներին Էլ կլասիկոն դարձավ մի տեսակ ավելի չար. խաղացողները երբեմն անցնում էին չարի ու բարու սահմանագիծը: Քո պատկերացմամբ  ինչպիսի՞ն էր հակամարտությունն այդ փուլում:

-Միմյանց դեմ դուրս էին գալիս երկու ուժեղագույն թիմեր: Դա հզոր հակամարտություն էր և պատմական: Ամեն ինչ դուրս էր գալիս Մադրիդի և Բարսելոնայի միջև պայքարի սահմաններից: Մոուրինիոյի ժամանակ լրացուցիչ դրդապատճառ կար. նրա оրոք հարկավոր էր խաղալ մինչև վերջին ուժերը: Նա երբեմն հրահրում էր, այդ պատճառով մենք ուզում էինք համարժեք պատասխան տալ:  

Երբեք բախտ չի վիճակվել տեսնել պաշտպանների այնպիսի գոլ, որը դու 2010 թվականի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերին»: Մտածե՞լ ես երբևէ խաղալ առաջին գծում:

— Դեռ, երբ բոլորովին պատանի էի,հարձակվող էի խաղում, սակայն ժամանակի ընթացքում հայտնվեցի պաշտպանությունում: Հավանաբար, բարձր  հասակիս և ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ: Ի դեպ, պետք է ինձ այսоր տեսնեիք մարզման ժամանակ. ես այնքան գոլ խփեցի…Մենք աշխատում էինք փոխանցումների և իրացման վրա, իսկ ես հարվածում էի: ինձ դուր է գալիս առջևում խաղալը:

 

Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում, երբ լուսանկարվել էր Զլատան Իբրահիմովիչի հետ: Եվ ինչպես արձագնքեցիր ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք շուտով հետևեցին:

— Ես նոր-նոր էի հրատարակել իմ ինքնակենսագրական գիրքը: Զլատանը մոտեցավ և ասաց՝ «Հիանալի աշխատանք է»: Ես շատ փափուկ բնավորություն ունեմ և հոգատար մարդ եմ: Շնորհակալություն հայտնելու պահին էլ մեզ լուսանկարել են: Դա տեղի է ունեցել  մեր մարզադաշտի մոտ, և հավանաբար, ինչ-որ մեկը եղել է այդտեղ «դեղին» մամուլից: Չեմ կարողանում հավատալ, որ այդ լուսանկարը այդպիսի արձագանք ունեցավ:  Թեև այդ ժամանակ մենք առաջ էինք «Ռեալից» մի քանի միավորով, մրցաշրջանն արդեն ավարտվում էր, և այդ պատճռով ԶԼՄ-ները փորձում էին ապակայունացնել մեզ: Ամեն դեպքում մենք այդ ժամանակ դարձանք չեմպիոն:

Չզարմացրե՞ց քեզ այն, որ Սեսկը հենց այս ամռանը լքեց ակումբը:

— Այդտեղ ոչ մի վատ բան չկա: Նա դժգոհ էր ինձնից և Պույոլից, և ի վերջո մենք ճիշտ էինք, այդպես չէ՞: Կարծում եմ՝ նա  երեք հիանալի մրցաշրջան անցկացրեց: «Չելսի» տեղափոխվելը նրա անձնական որոշումն էր: Բոլորը գիտեն, թե նա որքան ուժեղ է և ինչ է նշանակում նրա համար կապտանռնագույնը,  բայց լինում են իրադրություններ, երբ պետք է լուրջ որոշումներ ընդունես հանուն քո ապագայի:  

Ո՞րն էր ավելի հաճելի՝ հաղթանակը ԱԱ-2010-ում, թե ՞ ՉԼ-2012-ում:

— 2010 թվականի հաղթանակը: Իսպանիան երբեք չէր հաղթել աշխարհի առաջնություններում, այդ պատճառով էլ մեր երկրի համար դա ինչ-որ ֆանտաստիկ մի բան էր: Վինսենտե դել Բոսկեն նույնպես կարևոր դեր ունեցավ իմ կարիերայում, և առանց նրա մենք այսքան հաջողակ չէին լինի:

Դու վերջերս ասել ես, որ քո այսоրվա մարզավիճակը շատ հեռու մի քանի տարի առաճվա մարզավիճակից: Ի՞նչ պետք է անել, որ կրկին լավագույն մարզավիճակում լինես:

 — Պետք է համառորեն աշխատել, մեծ կենտրոնացումով և արդյունավետորեն, մինչև որ ամբողջովին քեզ կարողանաս դրսևորել մարզադաշտում: Ֆուտբոլիստը պետք միշտ փորձի դառնալ ավելի ուժեղ, շտկի բոլոր թույլ կողմերը: Անցած տարին մեզ համար այնքան էլ հաջող չէր, այդ պատճառով մենք պետք փորձենք, ուղղել ամեն ինչ:

 — Ի՞նչ տպավորություններ ունես Լուիս Էնրիկեից: Որքանո՞վ է կարևոր, որ թիմը գլխավորի «Բարսելոնայի» ԴՆԹ-ով անձնավորությունը:

 -Անչափ կարևոր է: Նա հասկանում է, որ հաղթանակից հետո քեզ ձեռքերի վրա են տանում, իսկ պարտության դեպքում ամեն ինչ այլ կերպ է: Նա գիտի թիմի փիլիսոփայությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրանից դուրս: Միաժամանակ, նա հիանալի մասնագտ է, և դա կապացուցի:

Հանդիպումներից առաջ  լսո՞ւմ ես Շակիրայի երգերը: Ո՞վ է ավելի լավ վերլուծում կատարված աշխատանքը. նա՝ քոնը, թե՞ դու՝ նրանը:

-Վերջացրեք, էլ ում կարող եմ ես լսել խաղից առաջ: Դա աշխարհի լավագույն երաժշտությունն է: Նրա երգերը հիանալի են, հատկապես բառերը,  այն, թե ինչպես է նա արտահայտում իր զգացմունքները երաժշտությամբ: Ինչ վերաբերվում է վերլուծություններին, այստեղ, կարծում եմ, մենք հավասար ենք:

Ձեր  տղան՝ Միլանը, երբ մեծանա, ֆուտբոլի՞ստ կդառնա, թե՞ երգիչ:

-Հուսով եմ, ֆուտբոլիստ: Բայց ով գիտե: Ամեն դեպքում, ես թույլ կտամ, որ ինքն ընտրություն կատարի:

Եթե ընտրելու հնարավորություն ունենայիր, անցյալի ու ներկայի ֆուտբոլիստներից, պաշտպանության կենտրոնում ո՞ւմ կընտրեիր քեզ ընկեր:

 — O՜, այդպիսիք շատ են: Oրինակ Բեկենբաուրը, թեև ես նրան երբեք խաղի մեջ չեմ տեսել: Ռոնալդ Կումանը և Ֆերնանդո Հիյերոն, որոնց լավ են հիշում  մադրիդցիների երկրպագուները: Հիանալի կլիներ սովորել Ռիո Ֆերդինանդից և Նեմանյա Վիդիչից: Ամեն դեպքում, եթե դատեմ տեսածս տեսանյութից, ապա Բեկենբաուրեը ուղղակի հոյակապ է: Նա միանում էր հարձակման գծին և միաժամանակ  ղեկավարում թիմը: Ես պարզապես հիացած էի:

Նախորդ հոդվածը‘Քրգործ է հարուցվել Մալաթիա-Սեբաստիայի դատախազի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’