‘Պիպոյան. Պետք է ստուգումներն սկսեն համատեղ, սինխրոն ռեժիմով’

790

Ոսկերչական իրերը պետք է Հայաստանի շուկայում հայտնվեն միայն որակի համապատասխանության ուղղությամբ կատարված հետազոտություններից հետո: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Տեղեկացված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքերով, կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ ոսկերչական իրերի վրա ոչ պատշաճ կերպով դրված Սասունցի Դավթի պատկերով դրոշմը մեծացնում է կեղծիքի ռիսկը: Փորձագետը հիշեցրել է, որ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2006 թվականին ընդունված որոշման, ոսկերչական իրերի վրա պետք է դրված լինի Սասունցի Դավթի պատկերով դրոշմ, ինչպես նաև նշվի ոսկու հարգը: Հետազոտության արդյունքում փորձագետները բացահայտել են, որ բազմաթիվ ոսկերչական իրերի վրա այդ դրոշմը հստակ չի երևում, ինչպես նաև անհնար է կարդալ լիցենզավորված ընկերության ծածկագիրը, որը դնում է հարգը:

 

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել էր ստուգել Երևանի կենտրոնի ոսկերչական իրերի շուկան: «Առևտրականները պարբերաբար բողոքում են կառավարության շենքի մոտ: Ես ծանոթացա էկոնոմիկայի նախարարության կողմից այդ հարցի վերաբերյալ պատրաստած փաստաթղթին, և այն արմատապես տարբերվում է նրանից, ինչ որ տպագրում են ԶԼՄ-ները»,-այն ժամանակ ասել էր Սարգսյանը:

Մասնավորապես, աշխատակիցները բողոքում են աշխատանքի պայմաներից, հակասանիտարիայից, հակահրդեհային անվտանգությունից: «Խնդիրը մեզ համար կարեւոր է նրանով, որ սպառողները մտահոգված են եւ չունեն համապատասխան տեղեկատվութուն, իսկ առկա խնդիրները տարբեր կողմերը բարդում են մեկը մյուսի վրա: Հետեւաբար` պետք է լինի հանրային քննարկում բոլոր կողմերի մասնակցութմամբ, ինչը հնարավորություն կտա ոլորտը կարգավորել եւ հստակ տարանջատել եւ տարբերել մեղավորներին անեղներից», — ասել է Պիպոյանը:

Նախորդ հոդվածը‘ Փետրվարի 24-ից մարտի 2-ը կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստները հրաժարվում են լքել Մայդանը՝ հաշվի չառնելով իշխանությունների զիջումները’