‘Պիտերցի համասեռականները դժգոհ են մնացել Օբամայի հետ հանդիպումից’

1075

Ինչպես և նախատեսված էր՝ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև համասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Իգոր Կոչետկովը: Վերջինս հայտարարել է. «Նախագահն ասաց, որ չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունների ամենավերևում դնել մարդու իրավունքների հարցը, քանի որ կան նաև այլ հարցեր: Ես համաձայն չեմ նախագահի հետ, քանի որ իմ կարծիքով՝ մարդու իրավունքներն անտեսելով՝ մենք փոքրացնում ենք այլ բնագավառներում մեր համագործակցության հնարավորությունները»: Կոչետկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանում գեյերի իրավունքների հարցը միակը չէ և ոչ էլ նույնիսկ ամենակարևորը:

Գեյ-ակտիվիստները հանրահավաք են անցկացրել Մարսյան դաշտում: Նրանց խոսքերով՝ այդպիսով նրանք ցանկացել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում մարդու իրավունքների իրական վիճակի նկատմամբ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մեսսին ՖԻՖԱ 2014-ի գովազդային հոլովակում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում’