‘
Անգլիական «Սթոք Սիթի»-ի հարձակվող Պիտեր Կրաուչը փոխարինման է դուրս եկել ԱՊԼ-ի 12-րդ տուրի «Բրայթոն»-ի դեմ խաղում (2:2):
Ինչպես հայտնում է Opta-ն, 36-ամյա ֆուտբոլիստը 143 անգամ խաղադաշտում հայտնվել է պահեստայինների նստարանից: Այսպիսով, Կրաուչը դարձավ ԱՊԼ-ի պատմության ամենահաճախ փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստը՝ գերազանցելով Շոլի Ամեոբիի ցուցանիշը (142):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրաուչը հայտվել էր գինեսի ռեկորդների գրքում:
‘