‘Պիտեր Շմեյխել. Աներևակայելի կլիներ, եթե Կասպերը տեղափոխվեր ՄՅՈւ’

1334

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը մեկնաբանել է իր որդու՝ Կասպեր Շմեյխելի տեղափոխությունը մանկունիացիների ակումբ:

Շմեյխել-կրտսերը գործող պայմանագիր ունի «Լեսթեր Սիթիի» հետ.

«Եթե Կասպերը տեղափոխվեր ՄՅՈւ, դա երազ կլիներ: Որպես հայր՝ ես փորձում եմ չեզոք լինել, բայց կարծում եմ՝ Կասպերը բավականաչափ բան է արել և ապացուցել է, որ կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով:

Երբ նա առաջին անգամ խաղում էր Պրեմիեր-լիգայում, կասկածներ ուներ՝ արդյոք բավականաչափ լա՞վն է: Բայց, հանդես գալով Չեմպիոնների լիգայում, նա ապացուցեց, որ հիանալի է գործում: Եթե Կասպերը ՄՅՈւ տեղափոխվելու հնարավորություն ունենար, աներևակայելի կլիներ»,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք՝ 30-ամյա Կասպեր Շմեյխելի պայմանագիրը «Լեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Իսկ Պետեր Շմեյխելը ՄՅՈւ-ում հանդես է եկել 1991-ից 1999 թվականներին:

‘

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը և երկրպագուները կհանդիպեն ուղիղ եթերում’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով’