‘Պիրլո.«Հանդերձարանն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է լինել, երբ Կոնտեն զայրացած է»’

1222

«Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով նախկինում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ հանդես է եկել Թուրինի «Յուվենտուս»-ում, նշել է, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը խելահեղ է, ինչպես ցանկացած հանճարեղ անձնավորություն:

Լուրեր են շրջանառվում, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ավարտից հետո 46-ամյա մասնագետը կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն:

«Եթե Կոնտեն գլխավորի «Չելսի»-ն, ապա նա թիմ կկազմավորի, որը դիտարժան ֆուտբոլ կցուցադրի և հաջողությունների կհասնի: Անտոնիոն ապրում է ֆուտբոլով: Կոնտեն խելահեղ է, ինչպես բոլոր հանճարները:

Նա կարող է պարզապես գազան լինել: Հանդերձարանն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է լինել, երբ Կոնտեն զայրացած է»,- The Mirror-ը մեջբերում է Պիրլոյի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Ռանյերին՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. «Ինֆանտինոն դավաճան է» ‘