‘
«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ Իտալիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության հայտացուցակում չընդգրկվելն իր համար հիասթափության պատճառ չէ:
-Ես զրուցել եմ մարզչի հետ և տեղյակ եմ եղել նրա մտադրություններից: Ես հիասթափված չեմ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում շփվել եմ Կոնտեի հետ: Նման որոշումները երկու կողմերի բանակցությունների արդյունքում են կայացվում: Հույս ունեմ՝ Իտալիային կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում՝ չնայած լուրջ մրցակցություն է լինելու: Պարզապես եկեք հուսանք, որ իմ ընկերները կկարողանան նվաճել տիտղոսը,-ասել է Պիրլոն «Sky Sports»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իտալիայի հավաքականը մրցելու է Բելգիայի, Շվեդիայի և Իռլանդիայի հավաքականների հետ:
‘