‘Պլանային ջրանջատում Արաբկիրում և Կենտրոնում’

1657

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

Ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Աղբյուր Սերոբի փողոցի, Գյուլբենկյան փող. 2-ից-12, Սոսեի փող. բոլոր մասնավոր տնատիրությունների ջրամատակարարումը:

Ս.թ. մարտի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 27, 29, 31, 33 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը աջակցում է ԸՕ-ի մասին ՀԿ-ների հայտարարությանը’