‘Պլատինին հրաժարվել է վերադարձնել $25 հազարանոց ժամացույցը ‘

1318

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել է վերադարձնել 25 հազար դոլար արժողությամբ ժամացույցը, որը նրան են նվիրել Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ:

ՖԻՖԱ-ն սպառնացել է պատժել բոլոր նրանց, ովքեր չեն վերադարձնի նման ժամացույցները. Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իր 100-ամյակի պատվին ֆուտբոլային գործիչներին շվեյցարական Parmigiani ֆիրմայի 65 ժամացույց է նվիրել:

ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի հետաքննական պալատը համարել է, որ նման թանկարժեք նվեր ստանալն արգելված է:
Սակայն Պլատինին հայտարարել է, որ որպես դաստիարակված մարդ երբեք նվերը չի վերադարձնում նվիրատուին: Նա խոստացել է ժամացույցի գնին համարժեք գումար փոխանցել բարեգործական նպատակով, սակայն ժամացույցը որոշել է պահել իր մոտ:

Միաժամանակ երբեմնի հռչակավոր ֆանսիացի ֆուտբոլիստը հարց է ուղղել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը` ինչու՞ է էթիկայի կոմիտեն չորս ամիս սպաել` ընծան անօրինական ճանաչելուց առաջ:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ տուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘ՇԱՐԺՈՒՄ-88. Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» շարքից ‘