‘Պլատինին սպառնացել է որակազրկել Ռիբերիին’

972

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շարունակում է պնդել, որ «Բավարիայի» ֆուտբոլիստը պետք է որակազրկվի:

Հիշեցնենք, որ 31-ամյա Ռիբերին ամռանը հայտարարել էր իր միջազգային կարիերան ավարտելու մասին: Այս լուրը շատերին էր զարմացրել, բայց  ամենից շատ դրանից ազդվել է Միշել Պլատինին: Վերջինս սպառնացել է  որակազրկել Ֆրանկին ակումբային երեք խաղով, եթե  նա մերժի ֆրանսիայի հավաքականում հանդես գալու հրավերը:

Ռիբերին իր ողջ կարիերայի ընթացքում 81 հանդիպում է անցկացրել ազգային թիմում: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դեռևս նրան թիմ չի հրավիրել. մարզիչն ավելի վաղ հայտարարել էր, որ հարգում է ֆուտբոլիստի  որոշումը:

«Ռիբերի՞ն: Ես  ուղղակի ղեկավարվում եմ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով: Պատկերացնում եք, եթե վաղը, օրինակ, Ռաֆայել Վարանն ու Քարիմ Բենզեման հրաժարվեն հավաքականում հանդես գալուց: Ինչ պետք է անենք այդ ժամանակ: Պետք է ինչ-որ ձևով կարգավորենք այս հարցը: …Սակայն, մտածում եմ, որ մենք առանց Ռիբերիի էլ ունակ ենք հաղթելու Եվրոպայի տնային առաջնությունում և բարելավվելու մեր թիմի հեղինակությունը միջազգային արենայում»,-ասել է Պլատինին Goal.comին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ իշխանությունները, սոցիալական նպաստներըի դիմաց՝ երկրից արտաքսել են նացիստներին’
Հաջորդ հոդվածը‘Բարոզու. ԵՄ-ից դուրս գալը վնաս կպատճառի Մեծ Բրիտանիային’