‘Պլատինին ցուցմունք կտա Բլատերի գործով’

1906

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին Լոզանա է ժամանել` մարզական դատարանում Բլատերի գործով ցուցմունք տալու համար: Այդ մասին հայտնում է AFP-ը:

Շվեյցարացին բողոքարկել է 6 տարով ֆուտբոլային գործունեությունից իրեն հեռացնելու փաստը: Բլատերը պնդում է, որ չի խախտել օրենքը:

Նրան մեղադրում են Պլատինիի հաշվին 1.8 մլն եվրո փոխանցելու մեջ: Սակայն շվեյցարացին պնդում է, որ դա պարտքի վճարում է, որը կատարվել է բանավոր համաձայնության գալու արդյունքում, ինչը թույլ է տալիս շվեյցարական օրենսդրությունը:

«Եկել եմ այստեղ` ճշմարտությունն ասելու նպատակով»,- կարճ մեկնաբանել է Պլատինին:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ. Հայտնի է 2015-16 թթ. մրցաշրջանի լավագույն գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հարթ. Սիրում եմ «Մանչեսթեր Սիթի»-ն, սակայն ստիպված եմ համակերպվել այս իրավիճակի հետ ‘