‘Պլատինի. «Արդարացի չէ, որ ես չեմ կարող ներկա լինել «Եվրո-2016»-ին» ‘

1250

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ չի կարող ներկա լինել Եվրոպայի 2016 թվականի առաջնության խաղերին` 6 տարով ֆուտբոլային գործունեությունից հեռացված լինելու պատճառով:

««Եվրո-2016»-ն իմ ստեղծածն է: Չեմ հասկանում, թե ինչու չեմ կարող այժմ լինել այնտեղ: Անհավանական է, արդարացի չէ, որ ես չեմ կարող ներկա լինել Եվրոպայի առաջնությանը»,-Goal-ը մեջբերում է Պլատինիի խոսքերը:

Հիշեցնենք` Պլատինին կապված է ՖԻՖԱ-ում ծագած կոռուպցիոն սկանդալում, որի արդյունքում նա և ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հեռացվել են ֆուտբոլից:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն սեփական հետաքննությունը կանցկացնի Տրուխիլիոյի կոռուպցիայի գործով անցնող անձի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյուն չափազանց թանկ է եղել Սիրիայի հավաքականի համար’