‘
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հերքել է այն լուրերը, համաձայն որի Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի երկրպագուները գնդակներով հարվածել են իր տանը:
«Քրիստիանու Ռոնալդուն անցկացրեց հիանալի մրցաշրջան և ստացավ «Ոսկե գնդակը»: Պետք չէ հավատալ այն ամենին, ինչ գրում են ԶԼՄ-ները: Փարիզում գնդակներով չեն հարվածել իմ տանը, քանի որ այնտեղ ես տուն չունեմ: Այդ լուրը պորտուգալական լրատվամիջոցի պատվերն էր»,- Պլատինիի խոսքը փոխանցում է Rsport-ը:
Հիշեցնենք, որ Պլատինին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից առաջ հայտարարել էր, որ մրցանակի ամենաարժանի թեկնածուն «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն է:
‘