Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է ռազմական գործողություն սկսել

633

Թուրքական բանակը կարող է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսել ցանկացած պահի, երկրի Զինված ուժերը մշտական պատրաստության վիճակում են, գործողություն անցկացնելու որոշումը կայացնում է քաղաքական ղեկավարությունը, երկուշաբթի հաղորդել է Hurriyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։

Թերթը չի բացառում, որ Սիրիայում գործողություն անցկացնելու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների՝ երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից հետո։ «Էրդողանի և Պուտինի բանակցությունները գործողություն անցկացնելու հնարավորության տեսակետից վճռորոշ են»,- պնդում է արվում թուրքական թերթում։

Թուրքիայի նախագահը մայիսի 23-ին տեղեկացրել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստության մասին՝ անվտանգության 30 կիլոմետրանոց գոտին ընդարձակելու նպատակով, որն ստեղծվել էր 2019 թ․ «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո։ Տեղական մամուլի տվյալներով՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ժամանակներս, դրանում նախատեսվում է ընդգրկել մոտավորապես 50 հազար թուրք զինծառայող և սիրիական զինված ընդդիմության գրոհայինների, որոնք աջակցում են Թուրքիային։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Քառորդ եզրափակիչում՝ Ջոկովիչ — Նադալ
Հաջորդ հոդվածըՖրանսիայի ԱԳՆ ղեկավարը այցելել է Կիև