‘ՊՆ. Ադրբեջանցի զինվորների վիրավորմանը հայկական կողմի մեղսակցության վերաբերյալ հայտարարությունները զառանցանք են’

871

Ադրբեջանցի զինվորների վիրավորմանը հայկական կողմի մեղսակցության վերաբերյալ հայտարարությունները զառանցանք են, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գրել են, որ հունիսի 3-ի երեկոյան վիրավորվել է զինվոր Նուրլան Հասանովը (1995 թ. ծնված), իսկ հուլիսի 4-ի գիշերը` պրապորշչիկ Անար Նագիևը (1989 թ. ծնված): Ուղղությունները, որտեղ իբր տեղի են ունեցել միջադեպերը, չեն նշվում: Հովհաննիսյանի խոսքով, անցած օրերին լուրջ պատահարներ հայ-ադրբեջանական սահմանին չեն արձանագրվել, հետևաբար`հայկական զինված ուժերը չէին կարող առնչություն ունենալ ադրբեջանցի զինծառայողների վիրավորմանը: Ըստ որում, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար սրում է իրավիճակը, ինչի պատճառով հայկական զինված ուժերն ստիպված են ժամանակ առ ժամանակ համարժեք միջոցներ ձեռնարկել` հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունն առաջարկում է խուսափել ամառային խնդիրներից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’