‘
Ռազմական ոստիկանությունը զինծառայությունից խուսափելու համար կաշառք ստանալու դեպք է բացահայտել: Երեւանի մի բնակչուհի հաղորդում է տվել այն մասին, որ իր 2016-ից ծառայության մեջ գտնվող իր որդին հունիսին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հոսպիտալ:
Նա հոսպիտալում ծանոթացել է մեկ այլ ժամկետային զիծառայողի հետ, որն ասել է, որ զինվորական ծառայությունից ազատվելու համար 2000 ԱՄՆ դոլար է վճարել ինչ-որ մեկի, որը հետագայում ներկայացել է որպես ՊՆ աշխատակից եւ ասել, որ կարող է միջնորդել երիտասարդին հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից զորացրելու համար, ինչի համար պահանջել է նախ 4000, այնուհետեւ` 2500 ԱՄՆ դոլար:
ՊՆ աշխատակից ներկայացած անձը բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ:
‘