‘ՊՆ. Զորավարժությունները տևում են ընդամենը մի քանի օր, այլ ոչ թե 3 ամիս ‘

812

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելիներս, բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա և ժամերի ճշգրտությամբ: Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-երն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները:

Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և չքաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը «ձեռքի հետ» երկու հրապարակներն էլ «բրոնյա» է արել’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆիին ոչ մի նախագահ պետք չէ, միայն մի քանի պաշտոն (Տեսանյութ)’