‘ՊՆ «լեվի» համարանիշները և մահվան ելքով վրաերթը կամ՝ ի՞նչ է կատարվում ՊՆ-ում’

2185

Թե ինչ է կատարվում Հայաստանի պաշտպանության նախարարությունում կարելի է հասկանել ուշադիր հետևելով մի քանի ճանապարհային պատահարների: Ահա նրանցից մեկը՝ ըստ shamshyan.com կայքի.

Հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնի: Մասիս քաղաքի բնակիչ 37 ամյա Սարգիս Ռաֆայելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Դեպքից հետո պարզվել են մի շարք ուշագրավ հանգամանքներ կապված վրաերթ իրականացրած մեքենայի և նրա վարորդի հետ: Այսպես, դեպքից անմիջապես հետո Mercedes-ի վրայից հանվել էին ՊՆ համարանիշները: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր 88 VN 888 համարանիշը:

Հուլիսի 18-ին ոստիկանություն էր ներկայացել Երևան քաղաքի 45-ամյա բնակիչ Կարեն Պողոսյանը, և պնդել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Իսկ հուլիսի 20-ին, ոստիկանություն էր ներկայացել Հայկ Գրիգորյանը և խոստովանել, որ իրականում Գարեգին Նժդեհի փողոցում մահվան ելքով վրաերթի հեղինակը ինքն է:

Ոստիկանությունը հայտնաբերել էր նաև վրաերթի ժամանակ Mercedes-ի վրա եղած ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ 11 12 Մ համարանիշները, որոնք «զարդուղի» ճանապարհներով օգտագործելիս է եղել Հ. Գրիգորյանը, որի իրավունքը նա չի ունեցել:

Կարճ ասած, մոտ 100 000 դոլարանոց ավտոմեքենայի վրա հայտնվում են «լեվի» ՊՆ համարանիշներ, որոնցով ավտոմեքենան վրաերթ է կատարում: Այնուհետև համարները անհայտանում են իսկ ոտիկանություն է ներկայանում մի անձ և պնդում է, որ վրաերթը ինքն է կատարել: Իրականում ո՞ւմ է պատկանում նշված ավտոմեքենան, համարանիշները և ո՞վ է եղել վրաերթ իրականացնողը մենք իհարկե չենք իմանա, սակայն միայն այս մի դեպքը բավական է, որ հասկանալի լինի, որ ՀՀ ՊՆ-ում շունը տիրոջը չի ճանաչում:

Եվս մեկ դեպք: Հուլիսի 11-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել նշված հատվածում գտնվող բենզալցակայանի տարածքում, որը պատկանում է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:

Վերջինս վթարի վայր էր ժամանել Porsche Panamera մակնիշի O 999 AH 99 ռուսական համարանիշերով ավտոմեքենյով, իսկ նրան ուղեկցում էր Toyota Land Cruiser մակնիշի 77 OV 777 համարանիշի ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Оթար Իոսելիանի. «Երկար ժամանակ հեռանալով, կվերադառնաս ոչ թե տուն, այլ արտասահման…»’
Հաջորդ հոդվածը‘Սերժը սեփական ձեռքերով միացրեց իր հրաժարականի հետհաշվարկի կոճակը’