‘ՊՆ խոսնակը կոչ է անում դադարեցնել «ոչ բարոյական» նկարահանումները’

1149

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Կրկին շարունակվում է որոշ լրատվամիջոցների ոչ կառուցողական և ոչ պարկեշտ աշխատանքը բանակային թեմաների լուսաբանման գործում: Վ.Սարգսյանի անվան ՌԻ-ի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության դեպքի հետ կապված՝ շարունակվում են ապատեղեկատվությունները, ոչ հիմնավորված կարծիքները, կասկածների սերմանումը և ոչ պարկեշտ ու ոչ բարոյական, կարծես թե նույնիսկ գաղտնի նկարահանումները: Դիակի նկարահանումը, հարազատների ողբը ցանկացած կերպ ցուցադրելը ոչ մի էթիկական և լրագրողական կանոնների մեջ չի տեղավորվում: Կրկին կոչ ենք անում զերծ մնալ նման ոչ հիմնավորված կարծիքներից, ապատեղեկատվությունից և հակաքարոզչությունից»:

Որոշ լրատվամիջոցներ ասելով՝ Արծրուն Հովհաննիսյանը, ըստ երևույթին, նկատի ունի 1in.am-ը, որը բազմիցս աչքի է ընկել «ոչ բարոյական» հրապարակումներով: Հիշեցնենք, որ նշված կայքը հրապարակել էր «Իմ էրեխուն նախանձել են. սպանված կուրսանտի մայրը պատմում է վիճաբանության և կրակոցի պատճառի մասին» վերտառությամբ հոդվածը և տեղադրել տեսանյութ, որտեղ սպանված կուրսանտի մայրը իր երեխայի դագաղի մոտ ողբալով պատմում է « վիճաբանության և կրակոցի պատճառի մասին»:

Նախորդ հոդվածը‘Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կրկին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Carrefour-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս’