‘ՊՆ խոսնակ. Ռազմական տեխնիկայի ձեռքբերումները չեն գնահատվում խնդրահարույց’

694

ՀՀ ՊՆախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է Ադրեբջանի կողմից մոտ 1 մլրդ դոլարի ռուսական զինամթերք գնելու փաստին:

«Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը, և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարերի հանգամանքը»:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային առաջնորդներն ու աստղերը շնորհավորել են Իսրայելի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘ Սիրուն չի, Սրբազա՛ն հայր…’