‘ՊՆ. Հակառակորդը կրակել է Թալիշի ուղղությամբ, կա մեկ զոհ’

1442

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցում է.

«Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը:
Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Մեր կորուստները` 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհետ կորած զինծառայող’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ, 1/4 եզրափակիչ. «ՊՍԺ» – «Մանչեսթեր Սիթի»` 2-2 (տեսանյութ)’