‘ՊՆ հերքում է դիվերսանտների ներթափանցման մասին «Հրապարակի» հրապարակումը’

822

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում հերքել է Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները, սակայն չի նշել, թե որ լրատվամիջոցի որ հրապարակման մասին է խոսքը: Հավանաբար, Հովհաննիսյանը անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակմանը, որտեղ  թերթը գրել էր, որ Վայոց ձորի Սերս գյուղում երեկ տագնապ են հայտարարել և տեղի զորամասի զինծառայողներին հանձնարարել են փնտրել հայկական տարածք ներթափանցած դիվերսանտներին: 

Հովհաննիսյանը մասնավորապես նշում է. «Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը»:

 

Նախորդ հոդվածը‘Ալիևի նստավայրի դիմաց ադրբեջանցի է ինքնահրկիզվել’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ում ավարտվել է զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու գործով նախաքննությունը’