‘ՊՆ. Հոսպիտալից փախած զինծառայողներին քրեական պատասխանատվություն չի սպառնում’

1294

«Կանազ» հոսպիտալից փախած բոլոր չորս զինծառայողներին հայտնաբերել և վերադարձրել են հոսպիտալ: Ինչպես ԱրմԻնֆոյին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, այժմ նրանք առանձնացվել են մյուսներից, և նրանց քրեական պատասխանատվություն չի սպառնում, քանի որ նրանք բոլորը բուժվում էին հոգեբուժական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան: Զինծառայողների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, այնուհետև նրանք հարձակվել էին հերթապահ բժշկի վրա, ինչից հետո փախուստի էին դիմել:    

Նախորդ հոդվածը‘«Վրաստան, Վրաստա՜ն… սպանեցիք, էլի, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում»’
Հաջորդ հոդվածը‘«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը’