‘ՊՆ նախկին փոխնախարարը գնել է «Միկա ցեմենտը». «Ժողովուրդ»’

1436

«Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին փոխանցում է, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն միաժամանակ խոստովանեց, որ անձամբ է հետևելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»:

 ՊՆ նախկին փոխնախարարը հավելել է նաև, որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել կուտակված աշխատավարձերը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դատապարտում է iLur.am-ի եւ «Հրապարակի» աղբյուրը բացահայտելու վերաբերյալ`դատարանի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում. «Առավոտ»’