‘ՊՆ. Նորակոչիկի մահվան պատճառների նախնական վարկածներ չկան’

1220

Զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին հանկարծամահ եղած՝ 1994 թվականին ծնված նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան պատճառների նախնական վարկածներ չկան: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամենայն հավանականությամբ՝ վաղը պաշտպանության նախարարությունն այս դեպքի հետ կապված հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ հարուցվել է քրեական գործ: Արծրուն Հովհաննիսյանը նպատակահարմար չգտավ ասել, թե կոնկրետ որ հոդվածով է քրգործը հարուցվել՝ ելնելով նախաքննության շահերից: 

Նախորդ հոդվածը‘Փիրուզ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Կանադան չորս կործանիչ է տրամադրել Սանտա Կլաուսին «ուղեկցելու» նպատակով’