‘ՊՆ-ն դեռևս չի հաստատում, որ զինծառայողը զոհվել հակառակորդի գնդակից’

1211

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել այսօր Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը», — ասված է հաղորդագրությունում: — «Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում»:

Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Վիրավոր զինվորի կյանքին վտանգ չի սպառնում’
Հաջորդ հոդվածը’23 տարի առաջ՝ Անկախության Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո, հռչակվեց համազգային ներման օր. (Տեսանյութ)’