‘ՊՆ-ն հերքում է մինչև վերջին շունչը. «Հրապարակ»’

1317

Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին պաշտոնապես հաստատեց  Տավուշի մարզի  Նոյեմբերյան քաղաքի բնակչի՝ 1961 թվականին ծնված Սարգիս Անանյանի՝  հայ-ադրբեջանական սահմանը հատելու լուրը: Հրապարակը գրում է, որ մինչ այդ,  օգոստոսի 26-ից  ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել էր ՀՀ քաղաքացու  գերեվարվելու  տեղեկությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն, ինչպես միշտ, հերքման տեքստերով ողողել էր  լրահոսը: Մինչև Ադրբեջանի ՊՆ-ն չներկայացրեց սահմանախախտի նկարը, տվյալները, Հայաստանի ՊՆ խոսնակը շարունակում էր վրդովված հերքման տեքստեր հրապարակել: Երեկ, երբ ողջ լրահոսը հեղեղված էր Սարգիս Անանյանի մասին տեղեկություններով, Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ ճշգրտումներ էր անում, և մինչև օրվա վերջ պաշտոնական որևէ տեղեկություն չկար:

Նախորդ հոդվածը‘Շարմազանովի նոր «տրյուկը». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ներդրումները Հայաստանի շինարարության ոլորտում. ԱՎԾ’