‘ՊՆ-ն հրապարակել է ականի պայթյունից վիրավորվածների անունները’

976

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողների անունները. «Օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Խանջյան-Թումանյան խաչմերուկում. Կա վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Շոյգուին միայն երկրորդ փորձից է հաջողվել վերադառնալ Ռուսաստան’