ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը, եւս վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր

760

Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Եվս ութ զինծառայող վիրավոր է։

Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

ՊՆ

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Մղձավանջ, մղձավանջ մինչեւ վերջ
Հաջորդ հոդվածըIFFHS. Մ-20 ֆուտբոլիստների 2021թ. աշխարհի խորհրդանշական հավաքական