‘ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները’

1692

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը երեկ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Արդյունքում ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել էին: Մինչ այս պահը պաշտոնապես հաստատվել էր միայն ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի մահվան մասին տեղեկությունը: Մյուս երկու անդամների անունները շրջանառվում էին որոշ լրատվամիջոցների աղբյուրների մակարդակով:

Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց, որ անձնակազմի մյուս անդամներն են եղել լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Նրանց ճակատագրի մասին Հովհաննիսյանը ոչինչ չհայտնեց:

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները` հայկական ուղղաթիռի ոչնչացման մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԼՂ ՊԲ ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի կողմից’