‘ՊՆ. Որեւէ մեկի կարիքը չունենք’

757

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառմամբ է հանդես եկել, որտեղ այս անգամ էլ հայտարարում է, թե ՊՆ-ն որեւէ մեկի կարիքը չունի:

«Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգևորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում

երեկվա հետգրության ընկալման առումով..
1. Դա ընկավել է ուղղակի հրավեր, մինչդեռ դրա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ են բարձրացնում, քննադատություններ անում, իրականում այդ հոխորտացողներից գրեթե ոչ ոք իրական պատրաստակամություն չի հայտնում: 
2. Իրականում մենք որևէ մեկի կարիքը չունենք: Ոչ մեկ անգամ է ասվել եւ ավելորդ չեմ համարում նորից ասել. ՊՆ են դիմում հազարավոր նվիրյալներ, իրական նվիրյալներ ` անկախ այդ դիվերսիաներից ու զոհերից: Սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, և բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է: 
3. Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Կասպրչիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ:
4. Պարզ է, որ դուք ավելին եք պահանջելու և դա շատ լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են: 
5. Դարձյալ շնորհակալություն անհանգստության ու պահանջկոտության համար: Վստահ եղեք, որ պաշտպանության գործն իրականում կատարողը հաստատ կրկնակի է զգում պաշտպանությունը ավելի լավը դարձնելու կարևորությունը: 
6. Մեր անվտանգության ապահովողը մնում ենք մենք և մեր ԶՈւ-երը, բոլոր տեսանելի քայլերը, որոնք երբեմն դուք քննադատում եք անհրաժեշտություն են, սակայն դրանք չեն փոխարինում զենքին ու զորքին, միայն լրացնում են»:

Հիշեցնենք, որ իր նախորդ գրառման մեջ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «բոլոր նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»: 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. Պաշտոնատար անձը բռնություն է գործադրել կալանավորի նկատմամբ’