‘ՊՆ «Ուրալ»-ը գլորվել է ձորը. 1 զոհ, 6 վիրավոր’

2436

Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարվել և գլորվելով ընկել ձորը: Այս մասին «Արմենպրեսս»­-ին փոխացել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին միայն կարող եմ հաստատել, որ դեպքը տեղի է ունեցել, զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,­- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

17.25

Քիչ առաջ ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է.

«08.04.2016թ.` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:

Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները»։

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայաստանը պետք է փոխվի ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ’