‘ՊՆ. Վերջին երկու օրում իրավիճակը սահմանում փոքր-ինչ հանդարտվել է’

648

Վերջին երկու օրում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում փոքր-ինչ հանդարտվել է, զգալիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` դժվարանալով բացատրել հակառակորդի վարքագծի փոփոխության պատճառը: Ընդ որում նա հույս է հայտնել, որ այդ միտումը կպահպանվի, ինչը երկու կողմերին թույլ կտա ձեռնպահ մնալ հնարավոր կորուստներից: Նշենք, որ տարեսկզբից ի վեր Ադրբեջանի մեղքով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում և ԱՀ ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում կտրուկ թեժացել էր, ինչի արդյունքում երկու կողմից էլ զոհեր են եղել: 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկեցին Համահայկական առաջին ձմեռային խաղերը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՈւԱԾ ղեկավար. Յանուկովիչը Ուկրաինայում է ‘