‘ՊՆ. Վիրավոր զինծառայողի կյանքը կփրկվի ‘

718

Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սադրած մարտերի ժամանակ վիրավորված Հովհաննես Ավանեսյանի կյանքը կփրկվի, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյամը:

Բերդի հոսպիտալում նրա վիրահատությունը հաջող է ավարտվել:  

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում կատարած իր գրառմամբ հորդորում է զերծ մնալ սահմանային միջադեպերի վերաբերյալ սադրիչ ապատեղեկատվություններ տարածելուց:

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ խոսնակի հաղորդագրության, այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը, կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն ցավոք՝ հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դիակի փորձաքննության արդյունքները ստացվել են-«Փաստինֆո» ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Նախաքննական մարմինը «տակից» անում էր իր կեղտոտությունը’