‘
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:
Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրին: Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:
Պարոն Դ.Տոնոյանը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթեց արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականացնելու ընթացքում, ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
‘