‘ՊՆ փոխնախարար. Ադրբեջանցիների տարածած տեսանյութը «ռեժիսուրայի բնագավառից էր»’

1475

‘

Հակառակորդի կողմն անցած պայմանագրային զինծառայողի մասին ադրբեջանցիների պատրաստած տեսանյութը «ռեժիսուրայի բնագավառից է», հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Ազգային Ժողովի նիստի ընթացքում պատգամավոր Հովհննես Մարգարյանը փոխնախարարին խնդրեց մանրամասներ ներկայացնել մարտի 22-ին պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ հակառակորդի կողմն անցնելու փաստի վերաբերյալ:

Ի պատասխան, փոխնախարարը կրկնեց ավելի վաղ ՊՆ տարածած հաղորդագրության բովանդակությունը՝ հանդերձանքը եւ զենք զինամթերքը թողել եւ անցել է սահմանը: «Պատճառներն ուսումնասիրվում են: Ինչ վերաբերում է տեսանյութերին, դա ռեժիսուրայի բնագավառից էր», — ասաց Արա Նազարյանը:

Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Ավելի ուշ ադրբեջանական եւ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ տեսանյութեր են տարածե, որոնցում իբր ներկայացվում է հակառակորդի կողմն անցնելու պահը:

‘

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողների վերջին հրաժեշտի արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ նաիրիտցիներին. Իշխանությունն ընկրկելու է, եթե դուք չխեղճանաք եւ հետ չգնաք’