‘ՊՆ. 19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել’

998

Հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում փետրվարի 21-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, արտակարգ միջադեպի հետևանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Հակոբյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով:

Այդ մասին iLur.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեղեկացնենք, որ 110 հոդվածի 1-ին մասն իր մեջ ներառում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հախվերդյանը ճիշտ է’
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը հացադուլ հայտարարեց’