‘
«Պոբեդա» ավիաընկերւթյունը հերքել է հայկական կողմի հայտարարությունը Գյումրիում օդանավի կոշտ վայրէջքի վերաբերյալ։
«Գյումրիում վայրէջքից հետո ստուգման արդյունքում հայտնաբերվել է ինքնաթիռի կմախքի պաշտպանության համար նախատեսված պոչային հատվածի ելուստի վնասվածք։ Դա տեղ է ունեցել երկրորդ շրջան գնալու ժամանակ։ Այդպիսով, ԶԼՄ-ներում հայտարարությունները կոշտ վայրէջքի մասին իրականությանը չեն համապատասխանում»,- լրագրողներին հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Հետադարձ թռիչքի ուղևորների համար Գյումրի է մեկնել պահեստային օդանավը։
Ավելի վաղ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, թե «Պոբեդա» ավիաընկերության օդանավը կոշտ վայրէջք է կատարել Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում։
Փոխանցւմ է Interfax-ը։
‘