‘
Մինո Ռայոլան՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալը, Թուրինում հանդիպել է «Ռեալի» ներկայացուցիչների հետ, երբ թիմը ժամանել էր մասնակցելու Չեմպինների լիգայի կիսափեզրափակչի առաջին հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:
Ռայոլան եղել է այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր «Արքայական ակումբը»: Ավելի ուշ գործակալը հայտարարել է, որ չի ցանկանում խոսել այդ հանդիպման մանրամասների մասին, սակայն Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են մեծ ակումբները:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան 22 հանդիպման է մասնակցել, խփել է 7 գնդակ եւ 2 արդյունավետ փոխանցում է կատարել: Չեմպիոնների լիգայում ֆրանսիացին 8 անգամ է խաղադաշտ դուրս եկել, խփել է 1 գնդակ եւ 2 փոխանցում է կատարել:
‘