‘Պոգբայի գործակալը «Յունայթեդի» ղեկավարությանը հաղորդել է խաղացողի՝ «Յուվենտուս» վերադառնալու ցանկության մասին’

1370

2016 թվականին «Յուվենտուսից» 105 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկություն է հայտնել նախկին ակումբ վերադառնալու մասին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Հաղորդում են, որ 25-ամյա ֆրանսիացին՝ որն այս տարի Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն, չի ուզում հանդես գալ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ, որի մարտավարական դասավորություններում ինքը չի կարողանում լիարժեք դրսևորել իր կարողությունները։ Իբր ֆրանսիացին իր գործակալ Մինո Ռայոլայի միջոցով արդեն տեղեկացրել է «Յունայթեդի» ղեկավարներին, որ ուզում է վերադառնալ «Յուվենտուս», որտեղ կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդոյի երազանքների թիմը. Ռունալդուն այնտեղ տեղ չունի’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են. Aysor’