‘Պոգբայի տրանսֆերից ստացված գումարով կազմված թիմն ըստ Մինո Ռայոլայի ‘

658

Իտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոլ Պոգբայի տրանսֆերից ստացած գումարով «Յուվենտուսը» կարող է կառուցել նոր թիմ: Ռայոլան, ով նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորրտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է, Պոգբայի տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո:

Gazetta dello Sport-ին տված հարցազրույցում Ռայոլան կազմել է թիմ, որը կարելի է հավաքել Պոլ Պոգբայի տրանսֆերից ստացված գումարով:

Դարպասապահ՝ Անտոնիո Դոնարումա («Միլան»):

Պաշտպաններ՝ Յետրո Վիլեմս (ՊՍՎ), Ռոդրիգո Էլի («Ավելինո»), Ինյացիո Աբատե («Միլան»):

Կիսապաշտպաններ՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), Ֆելիպե Անդերսոն («Լացիո»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դ.), Մեմֆիս Դեպայ (ՊՍՎ), Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»):

Հարձակվողներ՝ Սիմոնե Զազա («Սասուոլո»), Ռիկարդո Կիշնա («Այաքս»):

Նախորդ հոդվածը‘Ռիբերի.«Ցածր եմ գնահատում Վան Գալի մարդկային որակները»’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’